Ինտերի պաշտպան Մարկո Մատերացին գտնվում է հիվանդանոցում, ուր տեղափոխվել է Միլանի հետ խաղում Զլատան Իբրահիմովիչից ստացած կրկնակի հարվածից հետո: Իտալիայի առաջնության 12-րդ տուրում Ինտերը պարտվեց Միլանին 0:1 հաշվով: Իբրահիմովիչն այդ խաղում ընթացքից բախվեց Մատերացիին, ոտքով հարվածեց նրա որովայնին, արմնկով` գլխին: Մատերացին որոշ ժամանակ նույնիսկ գիտակցությունն է կորցրել: Նրան փոխարինել էր Ջոնաթան Բիբիանին: Մատերացին տեղափոխվել է հիվանդանոց, սակայն լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել, գրում է La Gazzetta dello Sport-ը: