Հնդկաստանի մայրաքաղաքում հինգհարկանի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 55-ի:

Մոտ 80 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Շենքի փլուզումը տեղի է ուենցել երկուշաբթի երեկոյան, Նյու-Դելիի Լակշմի Նագար շրջանում: Շենքում 250-ից 400 մարդ է ապրել, հիմնականում բանվորներ: Փրկարարական աշխատանքները դեպքի վայրում չեն դադարում: Փլատակների տակ դեռ 20 մարդ են մնացել:

Ոստիկանության տվյալներով, փլված շենքը գտնվել է վատ վիճակում: Դրա նկուղային հարկը հեղեղված է եղել արդեն ամսից ավելի: