Վիկտոր Բուտին, ում ԱՄՆ-ում մեղադրում են զենքի վաճառքի մեջ, այսօր՝ նոյեմբերի 16-ին հանել են բանտից՝ ԱՄՆ արտաքսելու համար: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է գործարարի կինը՝ Ալլա Բուտը:

Մի քանի ժամ առաջ Թայլանդի վարչապետը հայտարարել է, թե հանված են բոլոր խոչընդոտները ռուսաստանցուն ամերիկյան իշխանություններին հանձնելու համար:

Վիկտոր Բուտը ձերբակալվել է Բանգկոկում 2008թ. մարտին՝ ԱՄՆ-ի հարցումով, որտեղ նրան մեղադրում են զենքի վաճառքի, ԱՄՆ քաղաքացու սպանության դավադրության եւ ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Բուտը հերքում է բոլոր մեղադրանքները եւ հայտարարում, որ երբեք զենք չի վաճառել ու կապ չի ունեցել ահաբեկիչների հետ: Նախկինում նա ավիաընկերություն է ունեցել, որը փակել է 2001թ. եկամտաբեր չլինելու պատճառով:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, Ռուսաստանի դեսպանությունը տեղյակ չի եղել ՌԴ քաղաքացու հնարավոր արտաքսման մասին: