Աբխազիայի հայերը հասկանում են Հայաստանին աշխարհաքաղաքական իրավիճակի լրջությունը, բայց, այնուամենայնիվ, Աբխազիայի ճանաչման հարցում ավելի վճռական քայլերի են սպասում: Այս մասին հայտարարել է Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Լեւոն Գալուստյանը «Հայ-աբխազական հարաբերությունների հեռանկարը» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ:
«Հասկանում ենք, թե ինչ վիճակում է Հայաստանը: Բայց մշտապես շուրջբոլորը նայել, լսել վրացական ղեկավարության ռեպլիկները, իմաստ չունի: Մենք ուշադիր հետեւում ենք եւ ցավագին ենք արձագանքում: Աբխազիայի 42 հազար հայերն ավելի վճռական գործողությունների են սպասում իշխանությունենրի կողմից»,- հայտարարել է պատգամավորը:
Որպես Վրաստանի կողմից ճնշման օրինակ նա հիշել է մի քանի տարի առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ Վրաստանի նոտայի պատճառով թույլ չէր տրվում պատանեկան խմբի մուտքը Հայաստանում կայանալիք մրցումներին մասնակցելու համար: «Մարդասիրական հարցերը պետք է քաղաքականությունից դուրս գտնվեն: Մենք կցանկանայինք, որ Հայաստանը հարաբերությունները պահպաներ Վրաստանի հետ եւ կառուցեր պաշտոնական հարաբերություններ Աբխազիայի հետ», - հայտարարել է պատգամավորը:




























