Ապրիլի 2-ին, ժամը 15.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 91 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: