Հայաստանի խորհրդարանի վերանորոգված դահլիճի նոր տեխնիկան կրկին «քաշել» է պատգամավորներին:

Ինչպես նախօրեին, այսօր եւս երկար ժամանակ ազգի ընտրյալները չէին կարողանում գրանցվել քարտերով: Խորհրդարանի քարտուղարության աշխատակիցները ստիպված էին ձեռքով գրանցել պատգամավորներին՝ միչեւ տեխնիկական անսարքությունների վերացումը:

Ի դեպ, չեն աշխատում նաեւ պատգամավորների անհատական խոսափողները: ՄԻնչդեռ դահլիճի վերանորոգումից հետո ԱԺ ղեկավարությունը հայտարարել էր, թե ձեռնարկված միջոցառումները կօգնեն ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը:

Նշենք, որ տեխնիկան ներկայացրել է Հարավային Կորեան: