Հայաստանը, ինչպես անցյալ տարի, շարունակում է մնալ պետությունների շարքում, որոնք կիսակոնսոլիդացված, ավտորիտար կառավարում ունեն։ Այս մասին ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության «2017-ի անցումային շրջանի երկրներ» զեկույցում։
Հայաստանի ժողովրդավարության վարկանիշը 5.36-ից հասել է 5.39 կետի։ Հայաստանը մնում է 21-րդը՝ 29 երկրների ցուցակում։
Զեկույցում ասվում է, որ Հայաստանում ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 5,75 տոկոսից հասել է 6,00-ի՝ ժողովրդի օրինական հավակնություններին կառավարության լուծում առաջարկելու ունակ չլինելու պատճառով մինչ այն, երբ ժողովուրդը կանցնի բողոքի ակցիաների, ինչի արդյունքում էլ կառավարությունը չի կարողանում այդ բողոքները ցրել առանց բռնության։
Ընտրական գործընթացի վարկանիշը 5,75-ից հասել է 6,00-ի՝ 2015-ի հանրաքվեի ընթացքում եւ 2016-ի ընտրություններին լուրջ թերությունների պատճառով։
Անկախ լրատվամիջոցների վարկանիշը բարելավվել է՝ 5,75-ից հասնելով 5,50-ի՝ պրոֆեսիոնալիզմի բարձրացման, համացանային լրատվամիջոցների հասանելիության համար։




























