Հայաստանի Գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ օպերատիվ վարչության ղեկավար Արտակ Դավթյանի ղեկավարությամբ, ապրիլի 4-5-ը մասնակցելու է ՀԱՊԿ «Որոնում» զորավարժությունների անցկացման մասին առաջին շտաբային բանակցություններին։ Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի ու Ռուսաստանի հետախուզական ու խաղաղաստեղծ ստորաբաժանումները, ՀԱՊԿ ՕԱՀՈւ միավորված խմբավորման ուժերը։

Պատվիրակությունը նաեւ ապրիլի 6-7-ը Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիայում կմասնակցի ՀԱՊԿ Քարտուղարության ու Միավորված շտաբի Գործնական խաղին, որի ընթացքում մշակվելու է ճգնաժամային իրավիճակների կանխման ու կարգավորման համատեղ միջոցառումների մասին որոշումների կայացման համար առաջարկների մշակման մեխանիզմը՝ ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին դրույթի համաձայն։