Մոսկվայի ճանապարհային ոստիկանները նոյեմբերի 16-ին ձերբակալել են «ՎԱԶ-21099» ավտոմեքենայի վարորդին, ով նախօրդ օրը Ֆոնֆիզին փողոցում անցումի մոտ մեքենայով հարվածել է երեխայի սայլակով կնոջը, այնուհետեւ դեպքի վայրից դիմել փախուստի:

Ձերբակալվածը Ադրբեջանի քաղաքացի է, ով բազմիցս պատժվել է ճանապարհային երթեւեկության կանոները խախտելու համար, «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմինների իր աղբյուրը:

Լավագույն դեպքում ձերբակալվածին կզրկեն վարորդական իրավունքից՝ դեպքի վայրը լքելու համար, իսկ վատագույն դեպքում, եթե նա լուրջ վնաս է հասցրել մոր եւ երեխայի առողջությանը, նրան քրեական պատասխանատվության կենթարկեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ժամը 19:00-ի սահմաններում, Ֆոնվիզին փողոցի թիվ 5 շենքի մոտ «ՎԱԶ-21099» մեքենան վրաերթի է ենթարկել երեխայի սայլակով անցնող կնոջը եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց ստացած վնասվածքների աստիճանը դեռ անհայտ է: