Սեպտեմբերի 6-13-ին Իսրայելի Էլիաթ քաղաքում անցկացվելու է մինչեւ 17 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից այդ առաջնությանը մասնակցելու են 8 ծանրորդ եւ 2 ծանրորդուհի:

«Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ երկար ժամանակ պարզ չէր, թե ովքե՞ր են Հայաստանը ներկայացնելու այդ ստուգատեսում: Մարզչական խորհուրդը որոշել է այդ պատիվը վստահել ծանրորդներ Սմբատ Մարգարյանին, Վարդան Կարապետյանին (երկուսն էլ` 56 կգ), Րաֆֆի Մելիքյանին (69 կգ), Արեն Ներսիսյանին, Կարեն Աթյանին (77 կգ), Ազատ Սայադյանին (85 կգ), Համլետ Պողոսյանին (94 կգ), Հրաչ Ղարիբյանին (+94 կգ), ծանրորդուհիներ Իզաբելլա Յայլիյանին (48 կգ) ու Քրիստինե Պետրոսյանին (63 կգ):

Նշենք, որ նախորդ տարի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչներն անհաջող էին մասնակցել: