«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) այսուհետ USB-մոդեմներն իրավաբանական անձանց տրամադրելու է 0 դրամ սակագնով: Առաջարկը գործում է շարժական ինտերնետի «Գիշերային» կամ «Անսահմանափակ» սակագնային պլանից օգտվելու տարեկան պայմանագիր կնքող հաճախորդների համար:
«Ունիվերսալ օպերատորի նոր առաջարկի շնորհիվ իրավաբանական անձիք կարող են միանալ Beeline անլար շարժական ինտերնետին եւ ստանալ USB-մոդեմ շահավետ պայմաններով», - նշել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Շարժական ինտերնետ» ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել Ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ եւ միացնել այն համակարգչին:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում:





























