Վարշավայում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի թալիսմանի շնորհանդեսը: Ընտրությունը կանգ է առել ուկրաինացի եւ լեհ ֆուտբոլիստ-երկվորյակների վրա: Ժպտացող տղաները երկու երկրների ազգային դրոշների գույներով են: Լեհ ֆուտբոլիստի վրա 20 համարի, իսկ ուկրաինացու վրա 12 համարի մարզաշապիկ է: Անունները դեռ չեն ընտրվել: Քվեարկությունը կկատարվի կարճ հաղորդագրություններով: Առաջարկված անունների մեջ են նաեւ Սլավեկն ու Սլավկոն: Քվեարկության արդյունքը հայտնի կդառնա դեկտեմբերի 4-ին: Խորհրդանիշի մշակման իրավունքը ստացել էր Warner Brothers-ը: Շնորհանդեսին մասնակցել են լեհական եւ ուկրաինական ֆուտբոլի աստղեր Զբիգնեւ Բոնեկը, Անջեյ Շարմախը, Օլեգ Բլոխինն ու Անդրեյ Շեւչենկոն: