Ադրբեջանի ղեկավարությունը կիրառում է հայկական պետությունների հյուծման մարտավարություն: Ապրիլի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ չի փոխվել Ադրբեջանի ո՛չ հռետորաբանությունը, ո՛չ գործողությունները: «Նրանց խնդրին ամենեւին Ղարաբաղը չէ, նրանց խնդիրն այս տարածաշրջանում հայկական գործոնի ոչնչացումն է: Իսկ ղարաբաղյան խնդիրը ընդամենը առիթ է»,- նշեց Պապյանը:
Հանդիպման մյուս մասնակից հոգեբան Կարինե Նալչաջյանն, իր հերթին, անդրադառնալով անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններին՝ հայտարարեց. «Իհարկե, ադրբեջանական կողմի նպատակն ավելի երկարաժամկետ էր: Բայց անցյալ տարվա ապրիլը մեզ վրա սթափեցնող ազդեցություն ունեցավ»:




























