Մեձմոսկովյան Խոտկովոյում քիչ էր մնում միջէթնիկ համակարտություն ծագի: Երբ Տաջիկստանից ժամանակ մի քանի հոգի դանակահարել են տեղի բնակիչ Մավել Կապրալովին, խոտկովցիները տարերային հանրահավաք են կազմակերպել, որը քիչ է մնացել վերաճի կոտորածի:

Տարերային հանրահավաքի արդյունքում մի գիշերվա մեջ բնակավայրից անհետացել են բոլոր ոչ ռուսները: Նրանք շտապ լքել են Խոտկովոն, որպեսզի ողջ մնան:

Նոյեմբերի 15-ին այստեղ ստուգումների է եկել Հասարակական պալատի անդամ Ալեքսանդր Բրոդը «Քաղաքացիական ուժեր» ՀԿ-ի նախագահ Վալերի Իվանկովսկին եւ Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիայի նախագահ Մաջումդեր Ամինը: Ոչ մի տաջիկի կամ ուզբեկի նրանք փողոցներում չեն հանդիպել, թեեւ բնակիչներն ասել են, որ նրանց թիվը շատ է եղել եւ փողոցում մշտապես լսվել է օտարալեզու խոսք, գրում է Newsru.com-ը:

Նույն օրը երեկոյան քաղաքի դպրոցներից մեկում ժողովրդական հավաք է կայացել, որին մասնակցել է շուրջ 150 խոտկովցի: Նրանք հայտարարել են, որ ոստիկաններն իրենք են գիշերով ավտոբուսներով քաղաքից հանել միգրանտներին, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից, որ քաղաքում այդքան ապօրինի բնակիչ կա:

Հիշեցնենք, որ ծեծկռտուքը երկու տեղացիների եւ երեք տաջիկների միջեւ տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին «Կոպեյկա» խանութի մոտ: Հետաքննության տվյալներով, տաջիկներից մեկը դանակահարել է 25-ամյա Կապրալովին եւ նրա ընկերոջը: Կապրալովը տեղում մահացել է, իսկ նրա ընկերը մինչ օրս գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: