Հայտնի երգիչ Էլթոն Ջոնը դեկտեմբերի 1-ին մեկ օրով կլինի բրիտանական The Independent պարբերականի գլխավոր խմբագիրը:
Թերթի թողարկումը նվիրված է լինելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան, իսկ ստացված եկամուտներն ուղղվելու են հիվանդների օգնության հիմնադրամին, որը գլխավորում է Էլթոն Ջոնը, գրում է The Independent-ը:
Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը մեկ օրով զբաղեցնելու համար Էլթոն Ջոնը կդադարեցնի համերգային շրջագայությունն ԱՄՆ-ում:
Երգիչն ասել է, թե արդեն սկսել է մտածել թերթի համարի մասին:




























