Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 16-ին ժամանել է Մոսկվա երկօրյա աշխատանքային այցով:

Այցի ընթացքում նախատեսված են բարձր մակարդակով երկկողմ հանդիպումներ, Սերժ Սարգսյանը մասնակցելու է մի շարք միջոցառումների: Մասնավորապես «Պրեզիդենտ» հյուրանոցում մասնակցելու է Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված միջոցառմանը:

Նոյեմբերի 18-ի առավոտյան Սերժ Սարգսյանը պետական պարգեւներ կհանձնի դերասան Արմեն Ջիգարխանյանին, Russia Today հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին եւ այլոց: