Իսրայելական ձախցենտրիստական «Ավոդա» կուսակցությունը հետաձգել է ներկուսակցական ընտրությունները, որպեսզի այն չանցկացնի ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի համերգի օրը։Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնե է կուսակցությունում նրա աղբյուրը։

Փրայմերիզները նշանակված են եղել հուլիսի 3-ին։ Հիմա որոշվել է, որ դրանք ավելի ուշ կկայանան։ Կուսակցության նախագահի պաշտոնի համար հաղթող թեկնածուն կդառնա գլխավոր հավակնորդներից մեկը վարչապետի պաշտոնի համար, նշում է գործակալությունը։

«Փաստարկը հետեւյալն է՝ բարդ է ապահովել պաշտպանությունը։ Չափից շատ անվտանգության աշխատակիցներ են պետք ընտրությունների, նաեւ Բրիթնիի համար։ Նրանց մեկ օրով են վարձում, ու երբ երկու խոշոր միջոցառման օրեր համընկնում են, առաջանում են դժվարություններ»,- ասել է գործակալության զրուցակիցը։