Այսօր` նոյեմբերի 16-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Քննարկվել են հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման խնդիրները:
Դեսպանն ընդգծել է, որ անելու է հնարավորը երկկողմ հարաբերությունների բազմակողմանի խորացման համար: Արթուր Բաղդասարյանը, շնորհավորելով դեսպանին, հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները էլ ավելի կզարգանան և կնպաստեն տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:




























