Հայաստանի ոստիկանությունը հանցագործներից ԴՆԹ կվերցնի։ Այս մասին վճիռն ընդունվել է ապրիլի 6-ին, ՀՀ կառավարության նիստում։ ԴՆԹ-ով նույնականացումը կօգնի հանցագործներին կամ կասկածյալներին ավելի արագ գտնել, քան մատնահետքերով, հատկապես ժամանակի ընթացքում, երբ բազայում բավականին տվյալներ կլինեն։ Այսպիսով, ձեռնոցներն ու մատնահետքերի բացակայությունը չեն փրկի հանցագործին, նախազգուշացնում է ոստիկանությունը։
ԴՆԹ տվյալների բազան ստեղծվել է Ինտերպոլում, 2004-ին՝ Ավստրիայի աջակցությամբ։ 2015-ին Ինտերպոլի գլխավոր քարտուղարը Հայաստանին թույլ է տվել ունենալ այդ բազան:




























