Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է Հարավ-չինական ծովի վիճելի հատվածում գտնվող կղզի այցելելու մտադրության մասին, որտեղ մտադիր է բարձրացնել երկրի դրոշը, հաղորդում է Reuters գործակալությունը։

Դուտերտեն նաեւ հայտարարել է Տիտու կղզին զորանոցներով սպառազինելու մտադրության մասին՝ նշելով նաեւ, որ այցը նախատեսված է հունիսի կեսերին՝ Ֆիլիպինների անկախության օրը։

Տիտու կղզին գտնվում է Սուբի խութի մերձակայքում, որը Սփրաթլի (Նանշա) կղզեխմբի կղզիներից մեկն է, որտեղ Չինաստանը ռազմական օբյեկտներ է կառուցում։