Ապրիլի 5-ին, ժամը 22.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մանթաշյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, այնուհետեւ բախվել նշված վայրում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 6-ին, ժամը 3.05-ին, ոստիկանություն է ներկայացել 30-ամյա տղամարդ եւ հայտարարել, որ վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:




























