Առանց վստահության հնարավոր չէ տնտեսական միություն կառուցել եւ գործընկերների հետ համագործակցություն զարգացնել։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ապրիլի 6-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Արեւելյան ֆորումի բացման շրջանակներում։

Ֆորումը տեղի է ունենում արդեն հինգերորդ անգամ։ Դրան մասնակցում են իշխանության ավելի քան 400 մարմին, թոփ մենեջերներ, եվրոպական խոշոր ընկերությունների սեփականատերեր, բիզնես ասոցացիաների անդամներ՝ ինչպես արեւմտյան Եվրոպայից, այնպես էլ նախկին ԽՍՀՄ երկրներից։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ զարգացած երկրների տնտեսությունները փոփոխվում է աչքի առջեւ։ Շատ թվային ընկերությունների բաժնետիրական արժեքը, որոնց պատմությունը չի գերազանցում 10 տարին, հաճախ գերազանցում է խոշոր արդյունաբերական բիզնեսների գնահատականին, որոնք ունեն զգալի նյութական ակտիվներ։

Խոսելով Եվրասիական տնտեսական միության երկրների միասնական շուկայի մասին՝ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ «արգելքներն ու սահմանափակումները, որոնք ժամանակին տնտեսական մրցակցության բաղկացուցիչ մասն էին եւ ազգային կամ կորպորատիվ առավելությունների ապահովման մեխանիզմ, այսօր միայն կայունության ու մրցունակության պատրանք են ստեղծող ժամանակավրիպություն են»։

Բոլոր արգելքների ու սահմանափակումների աստիճանաբար վերացման ուղիով ընթանալու համար, որոնք դեռ գոյություն ունեն ԵՏՄ շրջանակներում, ԵՏՀ-ն՝ միության երկրների հետ համատեղ, նախապատրաստել է «Սպիտակ գիրք»։ Դրանում թվարկված են 60 խոչընդոտներ եւ դրանց չեզոքացման միջոցների համալիր է առաջարկված։

«Չի կարելի ընթանալ դեպի ապագա՝ օգտագործելով անցյալի լեզուն ու արգելքները։ Բիզնեսի հետ կառուցողական երկխոսության օրինակը դրա հիանալի ապացույցն է։ Մենք ամբողջ աշխարհից ձեռնարկատերերի հետ քննարկում ենք լավագույն պրակտիկաների կիրառման հնարավորությունը՝ տեխնիկական, մաքսային եւ ֆինանսական կարգավորման հարցերում։ Նրանք պատրաստ են առաջ գնալ, նրանց ապագան է հետաքրքում, շուկաների աճը, սպառողների հետ փոխազդեցությունը, նրանց արդյունավետ հարաբերություններ են անհրաժեշտ՝ եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն միավորումների միջեւ»,-նշել է Տիգրան Սարգսյանը։