Beeline-ը հայտարարում է «Գտի՛ր քո հեռախոսը» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին բջջային սարքավորման կորուստի դեպքում ստուգել, արդյոք տվյալ սարքավորումն օգտագործվում է Beeline բջջային ցանցում, թե՝ ոչ:
Այն բաժանորդները, ովքեր կորցրել են իրենց բջջային սարքավորումը (բջջային հեռախոս, պլանշետ), կարող են այս ծառայության միջոցով տեղեկանալ, թե կորած սարքավորումը Ընկերության բջջային ցանցում օգտագործվում է, թե ոչ: Հրահանգը պետք է ուղարկել միայն Beeline բջջային ցանցին միացած հեռախոսից:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Beeline-ի ցանկացած բջջային հեռախոսից հավաքել USSD հրահանգ՝ 150*IMEI#, որտեղ IMEI-ն համարախումբն է 15 թվանշաններից եւ եզակի է յուրաքանչյուր սարքավորման համար: Օրինակ՝ 150*123456789012345#։ Եթե բջջային սարքավորումը գործում է Beeline ցանցում, ապա hրահանգը մուտքագրելուց հետո բաժանորդը կստանա SMS ծանուցում, որ նշված IMEI-ով սարքավորումը գտնվել է: Նշվում է նաեւ սարքավորման օգտագործման վերջին ամսաթիվը: Ընկերության ցանցում մուտքագրված IMEI չգտնելու դեպքում, բաժանորդը ստանում է SMS ծանուցում, որ նշված IMEI-ով սարքավորում չի գտնվել:
«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ կա նման հնարավորություն եւ մենք շարունակում ենք հետեւել մեր բաժանորդների առաջարկներին եւ ցանկություններին՝ տրամադրելով նրանց առավել պահանջված, պարզ եւ հարմար ծառայություններ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ ծառայությունը հասանելի է Ընկերության բջջային կապի հետվճարային եւ կանխավճարային բոլոր բաժանորդներին, բացառությամբ՝ Ինտերնետի սակագնային փաթեթներին: Ծառայությունը վճարովի է: Յուրաքանչյուր հարցման համար ծառայության վճարը կազմում է 500 դրամ ներառյալ ԱԱՀ: Հարցմումների քանակը անսահամանափակ է:




























