Ապրիլի 6-ին, ժամը 14:39-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երեւան հատվածի 32-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի 26 OL 315 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետեւանքով դիմային հատվածում հրդեհ է բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ 1959 թ. ծնված Գ. Ա.-ը, այրվածքներով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել՝ Երեւան քաղաքի «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն»:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել` 15:02-ին: Այրվել են ցեմենտով բարձված բեռնատարի առջեւի անվադողերն ու վարորդի խցիկը՝ ամբողջությամբ:

Փրկարարները փակել են բեռնատարի գազի բալոնի փականը: