Վենեսուելայում հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ մեկ մարդ է սպանվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կարիսալի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

«Մոնտանյա Ալտա պողոտայում ցույցի ժամանակ մեկ մարդ է զոհվել»,- ասված է ծառայության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրությունում:

Վիրավորների հստակ թիվն առայժմ հայտնի չէ: Կարիսալ քաղաքն ընդգրկված է Միրանդա նահանգում, մայրաքաղաք Կարակասից ոչ հեռու:

Ավելի վաղ քաղաքապետ Չակաո Ռամոն Մուչաչոն հաղորդել էր Կարակասում ընդդիմության երթի եւ անվտանգության ուժերի բախումների ժամանակ առնվազն 18 վիրավորի մասին: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստաեթերում հայտնել է անկարգությունների ժամանակ 30 ձերբակալվածի մասին: