Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Սիրիայում օդուժի գործողությունները շարունակելու հարցը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Քննարկվել են տարբեր հարցեր՝ կապված Սիրիայի Զինված ուժերի հակաահաբեկչական գործողություններին աջակցելու նպատակով Ռուսաստանին ՕՏՈՒ-ի գործողությունների շարունակության հետ»,- հաղորդել է նա:
Պեսկովը նաեւ նշել է, որ հանդիպման եւ քննարկման գլխավոր թեմաներից մեկը եղել է ԱՄՆ-ի հրթիռային հարվածներից հետո Սիրիայում տիրող իրադրությունը:




























