Բրիտանական կառավարությունը մտադիր է դրամական փոխհատուցում վճարել Գուանտանամոյի բանտի նանտարկյալներից մի քանիսին: Նրանցից մեկը կարող է ստանալ ավելի քան 1 մլն ֆունտ գումար:

Իշխանություններին հաջողվել է դատական գործընթացից դուրս պայմանավորվել 12 բանտարկյալների հետ, որոնք դատական գործընթաց էին սկսել արդարադատության գերագույն դատարանում, գրում է BBC-ն:

Նրանց շարքում կան ինչպես Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, այնպես էլ արտասահմանցիներ: Այդ մարդկանց խոսքով, բրիտանական իշխանություններն իմացել են, որ իրենց ոչ օրինական կարգով դուրս են բերում երկրից եւ տեղափոխում Գուանտանամոյի բանտ, սակայն ոչինչ չեն ձեռնարկել դա խոչընդոտելու համար:

Նրանք նաեւ պնդում են, որ բրիտանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մասնակից են եղել բանտում իրենց խոշտանգումներին ու նվաստացումներին: