Հայիթիում բռնկված խոլերայի համաճարակը խլել է 1038 մարդու կյանք: Խոլերան մինչ այդ երբեք չէր հայտնվել Հայիթիում եւ նրա մահացու տարածումը իսկական խուճապ է առաջացրել այդ երկրում: Վիճակն ավելի է խորացնում մաքուր ջրի եւ հիգիենայի պայմանների հետ կապված վատ վիճակը, գրում է Gzt.ru-ն:

Հայթցիները կասկածում են, որ վտանգավոր հիվանդությունը կղզի են բերել նեպալցիները ՄԱԿ-ի խաղաղապահների 12 հազարանոց բազայի հետ միասին, որը տեղակայված է Արտիբոնիտ գետի վրա: