Ավանդական իսպանական երաժշտական պարային «Ֆլամենկո» ոճը, մարդկանցից կազմված «Կաստելս» գուրգը, Մայորկա կղզու «Սիբիլի երգեցողությունը» եւ միջերկրածովյան դիետան ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ոչ նյութական օգյելկների ցանկում:

Նոյեմբերի 15-19-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում տեղի է ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի նիստը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Կոմիտեի քննարկմանն է ներկայացվել ավելի քան 100 հայտ՝ 29 երկրից, սակայն միայն 47-ն են անցել եզրափակիչ: Հայտերի ցանկում է նաեւ հայկական խաչքարը: