«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել այն մասին, որ չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։
Այս մասին տեղեկանում ենք ՕՐՕ դաշինքի ֆեյսբուքյան էջից։
Ավելի վաղ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարել էին ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ի ցուցակը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանիի» ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ «Հայկական վերածնունդը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին: Իսկ ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանն էլ NEWS.am-ին հայտնել էր, որ դեռ քննարկում են այդ հարցը:




























