Բրիտանացի արքայազն Ուիլյամսը, վերջապես, պաշտոնական առաջարկություն է արել իր ընկերուհուն` Քեյթ Միդլթոնին եւ նրան նվիրել իր հանգուցյալ մոր` արքայադուստր Դիանայի մատանին: Այս մասին հայտնել են Ուելսի արքայազն Չարլզի կանցելյարիայից: «Այդ մատանին իմ մոր մի մասն է եւ ես կցանկանայի, որ այն անեւ այսօրվա մասը լիներ»,- ասել է Ուիլյամսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նոյեմբերի 16-ին բրիտանական թագավորական պալատը հայտարարել է, որ զույգը պատրաստվում է հարսանիք անել 2011-ին գարնանը կամ աշնանը, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Հարսանիքի ամենահավանական ամսաթիվը համարվում է հաջորդ հունիսը: 2011-ին լրանում է Ուիլյամսի ծնողների` հանգուցյալ արքայադուստր Դիանայի եւ Ուելսի արքայազն Չարլզի ամուսնության 30-ամյակը: Չարլսը Դիանային առաջարկ է արել 1981-ի փետրվարի 3-ին` Բուկինգհեմի պալատում տեղի ունեցած ընթրիքից հետո: