Գերմանացի գործարարները, Քյոլնի թաղման բյուրոներից մեկի սեփականատերերը հանրությանն են ներկայացրել դագաղների մի ամբողջ շարք` նախատեսված սեռական փոքրամասնությունների համար:
Այդ դագաղների յուրահատկությունը դիզայնի մեջ է. դագաղի վրա հոմոսեքսուալ բնույթի էրոտիկ պատկերներ են:
Դագաղները պատրաստված են սոճու փայտից եւ արժեն 1600 եվրո: Գերմանիայի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները հավանություն են տվել այդ գաղափարին, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:





























