21 մարդ զոհվել է եւ եւս 42 մարդ տուժել կիրակի Եգիպտոսում եկեղեցու շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է արաբական արբանյակային  «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայթյունը որոտացել է Եգիպտոսի Գարբիա գավառի Թանթա քաղաքի «Մար Գիրգիս» եկեղեցու մոտ: