«Ելք» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններում կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր ընտրազանգվածը: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «Ելք»-ը կարող է համախմբել ոչ միայն արմատական ընդդիմադիր ընտրազանգվածը, այլեւ «Ծառուկյան» դաշինքի ընտրազանգվածին, քանի որ նրանց շարքում կան ե՛ւ դժգոհներ, ե՛ւ սոցիալապես անապահովներ: Հօգուտ «Ելք»-ի է վկայում եւ այն, որ դաշինքի ամենամեծ ընտրազանգվածը հենց Երեւանում է:

Նրա խոսքով՝ «Ելք»-ը, որպես նոր քաղաքական ուժ, պետք է ջանա ավելի շատ հիշեցնել իր մասին, եւ Երեւանի ավագանու ընտրությունները լավ առիթ են: «Մյուս կողմից՝ ընտրարաշավի կեսից նրանք կարող են դուրս գալ եւ իշխանություններին ասել. ահա ձեզ ապուրը, ահա գդալը: Կերեք»,- ավելացրեց նա: