Թուրքիայի Կապադովկիայի շրջանում՝ Նեւշեհիր քաղաքում, օդապարիկի ընկնելու հետեւանքով զոհվել է Վենսան Կամոնտատ Տուժան, ով Թուրքիայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի օգնականի պաշտոնն էր զբաղեցնում։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ զոհված պաշտոնյայի մարմինը տեղափոխվել է Անկարայի դատաբժշկական փորձաքննության բյուրո։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայում օդապարիկ է ընկել, որի հետեւանքով զոհվել է մեկ եւ տուժել է 21 մարդ։




























