Ռուսաստանի Կրասնոսելսկի շրջանային դատարանը ստացել է Ադրբեջանի քաղաքացի Էլչին Թաղիեւի դեմ հարուցված քրեական գործը:

Էլչին Թաղիեւը 2009թ. հոկտեմբերի 8-ին Սանկտ-Պետերբուրգում դիմադրություն է ցույց տվել ոստիկանության երկու աշխատակիցների:

AZE.az-ի փոխանցմամբ, փորձելով խուսափել ոստիկաններից՝ Թաղիեւը դանակի հարվածներ է հասցրել նրան: Ներկայումս կասկածյալը գտնվում է անազատության մեջ:

Դատախազությունը բավարար է համարել հավաքված ապացույցները, եւ քրեական գործն ուղարկվել է ըստ էության քննելու համար: