Հայաստանի Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է, թե ՎՊ-ն դատի է տվել ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանին:

Պատգամավորը երեկ խորհրդարանի ամբիոնից Իշխան Զաքարյանին մեղադրել էր կաշառակերության մեջ՝ նշելով, թե ՎՊ ստուգիչ խումբը «Անանիա Շիրակացի» համալսարանից 4 հազար դոլար է պահանջել՝ արձանագրված խախտումները ցույց չտալու համար: Ըստ Մելիքյանի՝ կաշառքի պահանջը համաձայնեցված է եղել Իշխան Զաքարյանի հետ:

«ՎՊ ստուգումների արդյունքում ոսկորը շատերի կոկորդում է մնում: Ինչ արձանագրել ենք Անանիա Շիրակացի համալսարանում միանշանակ ճիշտ է, հիմնավոր են եւ անառարկելիե,- նշել է Զաքարյանն ու նկատել, որ «Անանիա Շիրակացի» համալսարանի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Սպարտակ Մելիքյանին, իսկ դա անհամատեղելի է պատգամավորական գործունեության հետ:  Իշխան Զաքարյանը նշել է, որ Վերահսկիչ պալատն արդեն այսօր Սպարտակ Մելիքյանի դեմ հայց է ներկայացրել դատարան: