Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում 80 ցուցարարների սպանության գործով դատական գործընթացում ընդմիջում է հայտարարվել մինչեւ նոյեմբերի 18-ը:

Դատարանի մամուլի քարտուղարի հաղորդմամբ, փաստաբանները լքել են դատարանի դահլիճն այն բանից հետո, երբ տուժածների հարազատները հարձակվել են նրանց վրա: Այն ընդհատվել է տուժածների բացականչություններով եւ ամբաստանյալների ու նրանց հարազատների հասցեին ուղղված սպառնալիքներով:  Հնչել են կոչեր այրել նրանց բնակարնները եւ նրանց մահվան դատապարտել:

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների  մեղադրանք էր առաջադրվել իրենց լիազորությունները չարաշահելու եւ սպանություններ իրականացնելու համար: Միաժամանակ մեղադրվում են 6 մարդ, այդ թվում նաւե արտասահմանում գտնվող Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, նրա կրտսեր եղբայր Ժանիբեկը եւ որդին` Մարատը: Ընդհանուր հաշվով այդ գործով կա 28 մեղադրվող: