Հայ-թուրքական գործարար համաժողովի թուրք համանախագահ Քաան Սոյաքը ասել է, որ հայ-թուրքական վերջին արձանագրությունները բավականին լուրջ փաստաթղթեր են։ Այդ մասին տեղեկացնում է թուրքական yeniasya կայքէջը։
Հայ-թուրքական գործարար համաժողովի թուրք համանախագահ Քաան Սոյաքը հայտարարել է, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կառուցումը, երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախաստորագրված արձանագրությունները բավականին լուրջ են եւ լի են անհրաժեշտ քաղաքական կամքով՝ միասին հասնելու հաջողության։ Սոյաքը նաեւ հույս է հայտնել, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ արձանագրությունները կարագացնեն Ղարաբաղի հարցի կարգավորումը։ Սոյաքը նշել է, որ առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցերը կարգավորելու՝ Կովկասում խաղաղության մասին հնարավոր չէ խոսել։



















