Ամիսներ տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը նոյեմբերի 20-ին պատրաստվում է մեկօրյա միջազգային գիտաժողով անցկացնել հայկական Սփյուռքի վերաբերյալ:
Գիտաժողովը քննարկելու է համազգային գործակցության ու ամրապնդման տարբեր մեթոդներ եւ որոնելու է մեխանիզմներ` սփյուռքի ղեկավարության կառույցի օրինականությունն ու արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար:
Սփյուռքի գիտաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում եւ Սփյուռքի բոլոր համայնքներում:
Գիտաժողովը տեղի կունենա Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Town & Gown սրահում: Գիտաժողովի աշխատանքներին կարելի է հետեւել ինտերնետով:




























