Ինտերնետում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ Կիպրոսի հանրապետության քաղաքացիական պաշտպանության բարձրաստիճան մի պաշտոնյա սպանության  դասընթաց է տալիս իր թոռնիկին։ Հիշյալ  տեսագրությունը հայտնվել է Facebook-ում եւ մեծ աղմուկ բարձրացրել, թե՜ հունական, թե՜ թուրքական մամուլում:

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  հիշյալ տեսագրության խիստ են արձագանքել նույնիսկ հունական թերթերը։ Օրինակ՝  հունական «Խարավգի» թերթը գրել է. «Ֆաշիստական բովանդակությամբ շոկ տեսագրություն: Պապը իր թոռանը սովորեցնում է սպանել թուրքերին եւ կոմունիստներին»: Իսկ հունական «Պոլիտիս»-ը նշել է, թե տեսագրության մեջ  քաղաքացիական պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան իր թոռանը՝ թուրքերի եւ կոմունիստների սպանության դասեր է տալիս։

Հիշյալ տեսագրության մեջ պապը հարցնում է թոռանը, թե ո՞ւմ է նա սպանելու, որին ի պատասխան, ուշիմ թոռնիկը պատասխանում է. «թուրքերին»: Պապը շարունակում է հարցնել, թե է՞լ ում։   «Կոմունիստներին»,-պատասխանում է թոռնիկը, եւ պապը գովում է թոռնիկին. «Բրավո որդիս»: