Բեյոնսեի թողարկած եւ նրա իսկ մասնակցությամբ Heat («Տապ») օծանելիքի գովազդը հայտնվել է մասնակի արգելանքի տակ: Գովազդային չափորոշիչների բրիտանական կոմիտեն արգելել է գովազադային տեսահոլովակը ցուցադրել մինչեւ տեղական ժամանակով 19:30-ը: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքէջը:
Տեսահոլովակը 14 բողոք է ստացել: Ամենաշատ բողոքները ստացվել են այն ծնողներից, ովքեր վախենում են, որ իրենց երեխաները կարող են տեսնել լոգարանում պառկած «գրեթե մերկ» Բեյոնսեին: Նրանց դուր չի եկել նաեւ երգչուհու հագուստը, որով նա նկարահանվել է գովազդում:
Կոմիտեն հայտարարել է, որ գովազդն իրոք բաց տեսարաններ ունի եւ ցերեկվա ընթացքում չի կարող հեռարձակվել, հայտնում է Lenta.ru-ն:





























