Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում գրանցվել է խոլերայի առաջին դեպքը: Հիվանդությունը հայտնաբերվել է մի կնոջ մոտ, ով վերջերս հարազատներին տեսակցելու նպատակով եղել է Հայիթիում:

Ներկայումս կինը բուժման կուրս է անցել եւ դուրս է գրվել: Նրա վիճակը գնահատվում է որպես լավ:

Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է խոլարայի 44 դեպք, գրում է Lenta.ru-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, խոլերայի դեպք գրանցվել է նաեւ Դոմինիկյան Հանրապետությունում:

Խոլերայի համաճարակը Հայիթիում բռնկվել էր 2010 թվականի հոկտեմբերի վերջին: Վերջին տվյալներով, հիվանդությունից մահացել է երկրի ավելի քան 1100 բնակիչ, վարակվել են ավելի քան 18 հազարը: