Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել իր զինված ուժերը Հայար գյուղի հյուսիսային հատվածից դուրս բերելու որոշմանը: Այս տարածքը ՄԱԿ-ի կողմից ավելի վաղ ճանաչվել էր որպես լիբանանյան տարածք:

Իսրայելական զինված ուժերը այս բնակատեղին գրավել էին դեռեւս 1967 թվականին, գրում է «Հրեական ամսագիրը»:

ՄԱԿ-ի որոշմամբ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ սահմանը անցնում է Հայար գյուղի միջով` այն  բաժանելով երկու մասի: Թե երբ կսկսվի իսրայելական զինուժի դուրսբերումը, դռեւս հայտնի չէ: