Ռուսաստանում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլբյուլօղլին, ինչպես նաև մշակույթի ու կինեմատոգրաֆիայի հարցերով ՌԴ դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը այցով գտնվում են Լեռնային Ղարաբաղում։ Այսօր նախատեսված է դեսպանների հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։
Ավելի վաղ Բյուլբյուլը կտրականապես հայտարարում էր, որ եթե նույնիսկ այցելի ԼՂՀ, ապա միայն Բաքվից։ «Իմ ուղևորության մասին Երևան չի կարող անգամ խոսք լինել։ Եթե ուղևորությունը Ղարաբաղ, այնուամենայնիվ, կայանա, ապա ես կմեկնեմ Բաքվից, իսկ Սմբատյանը, հնարավոր է, Երևանից»։
Սա ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների երկրորդ այցն է ԼՂՀ։ Առաջինը տեղի է ունեցել 2007 թվականի հունիսի 28-ին։




























