Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինը չի բացառել, որ առաջադրվելու է 2012թ. նախագահական ընտրություններում եւ հայտարարել է, թե կարող է հաղթանակ տանել Բարաք Օբամայի նկատմամբ:
Հարցին, «Եթե առաջադրվեք, կարո՞ղ եք հաղթել Բարաք Օբամային», Փեյլինը պատասխանել է՝ «ես այդպես եմ կարծում»:
Փեյլինը նաեւ իր վրդովմունքն է արտահայտել լրատվամիջոցների կողմից իր եւ իր ընտանիքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:
Սառա Փեյլինը հայտնի է իր էքսցենտրիկ արտահայտություններով եւ պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Նա լքել է Ալյասկայի նահանգապետի պաշտոնը 2009թ. հուլիսին: Նրա հրաժարականն անսպասելի էր, եւ փորձագետների կարծիքով, այդկերպ Փեյլինը նախապատրաստվում է նախագահական ընտրություններին:





























