Թերթի տեղեկուոթյուններով՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի այն հայտարարությունից հետո, թե պալատի երկու աշխատակիցներ իրենից 4000 ԱՄՆ դոլար են պահանջել՝ ասելով, որ դա համաձայնեցված է Իշխան Զաքարյանի հետ, անմիջապես կտրուկ միջոցների է դիմել: Մասնավորապես՝ Իշխան Զաքարյանի պահանջով նոյեմբերի 16-ի երեկոյան ծառայողական քննություն է նշանակվել Վերահսկիչ պալատի երկու երիտասարդ աշխատակիցների նկատմամբ: Խոսքն այն աշխատակիցների մասին է, ովքեր ՎՊ-ի կողմից ստուգումներ են իրականացրել ԱԺ պատգամավորին պատկանող «Անանիա Շիրակացի» համալսարանում: