Պորտուգալիայի հավաքականը Լիսաբոնում ընկերական հանդիպում անցկացրեց աշխարհի չեմպիոն իսպանացիների հետ եւ հասավ տպավորիչ հաղթանակի: Առաջին գնդակը Կասիլյասի դարպասը 45-րդ րոպեին ուղարկեց Կարլուշ Մարտինշը: 49-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռամոսը: Էլդեր Պոշտիգան 68-րդրոպեին հաշիվը դարձրեց 3:0, իսկ հաղթական վերջակետը դրեց Ուգու Ալմեյդան: Իսպանիան աշխարհի չեմպիոն դառնալուց հետո երկրորդ անգամ ընկերական խաղում չորս գնդակ բաց թողեց: Բուենոս Այրեսում Վիսենտե Դել Բոսկեի թիմը 1:4 հաշվով պարտվել էր արգենտինացիներին:





























