Թուրքիայի Բուրսա քաղաքի բնակարաններից մեկից գողություն կատարած գողերը հեռուստացույցով տեղեկացել են, որ իրենց գողացած ոսկեղենը պետք է օգտագործվեր տան հիվանդ ամուսնու վիրահատության համար, փոշմանել եւ հետ են վերադարձրել ոսկեղենի մեծ մասը։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  գողության ենթարկված տանտիկին Նազլը Թոփալը նշել է, թե ոսկեղենը պետք է վաճառեին՝ վիրահատելու իր ամուսնուն, ով կաթված է ստացել։  Նազլըն շեշտել է, թե չի հավատացել, որ հնարավոր է նման բան, որ գողացած ոսկեղենը հետ բերեին։

«Օրեր անց, ամուսնուս վիրահատելու ենք եւ այդ ոսկեղենը նախատեսել էինք վաճառել, որպեսզի հոգանք բուժման ծախսերը։ Գողերը հեռուստացույցով  տեղեկացել են մեր վիճակի մասին եւ հետ վերադարձրել գողացած ոսկեղենի մեծ մասը»,-նշել է Նազլըն՝ հավելելով, որ իրենք գողերի դեմ բողոք չունեն։