Google ընկերությունն սկսել է նոր տարածքի՝ մոդայի աշխարհի յուրացումը: Ստանալով առաջատար բրենդների աջակցությունը՝ Google-ը մեկնարկել է Boutiques.com կայքը:
Կայքում հատուկ ծրագիր է նախատեսված, որը թույլ է տալիս պարզել, թե ինչ հագուստ եք նախընտրում, որպեսզի հետո Boutiques.com-ը կարողանա առաջարկել ձեր նախընտրածը: Այդ տեխնոլոգիան հիմնված է Like.com ընկերության ծրագրի վրա, որը վերջերս է գնվել Google-ի կողմից:
Google-ը խորհուրդ է տալիս բոլոր օգտատերերին սեփական ըքաունթ բացել՝ այդկերպ ամեն մեկի համար անհատական տվյալներ մշակելով:
Boutiques.com-ն աշխատում է առայժմ միայն ԱՄՆ-ում եւ ներկայացված են դեռ կանացի հավաքածուներ, սակայն ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեության ոլորտը:





























